Get our free app. It won't take up space on your device

Փականագործ

Glasswork

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Production, Operations, Engineering
Deadline:
8/23/2026

Պաշտոնի նպատակը

Ապահովել արտադրական սարքավորումների, մեխանիզմների և օժանդակ համակարգերի անխափան, անվտանգ և արդյունավետ աշխատանքը՝ իրականացնելով դրանց տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը, կարգավորումը և կանխարգելիչ աշխատանքները։

Հիմնական պարտականությունները

  • Կատարել արտադրական սարքավորումների պարբերական տեխնիկական զննում և սպասարկում։
  • Հայտնաբերել, ախտորոշել և վերացնել սարքավորումների մեխանիկական անսարքությունները։
  • Կատարել հանգույցների, մեխանիզմների և առանձին դետալների ապամոնտաժում, վերանորոգում, փոխարինում և հավաքում։
  • Իրականացնել արտադրական գծերի, կտրող, հղկող, հորատող, լվացող և այլ սարքավորումների տեխնիկական սպասարկում։
  • Կատարել առանցքակալների, փոխանցման համակարգերի, շղթաների, գոտիների, գլանների, փականների և այլ մեխանիկական տարրերի փոխարինում և կարգավորում։
  • Մասնակցել նոր սարքավորումների տեղադրմանը, հավաքմանը և շահագործման հանձնմանը։
  • Կատարել կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։
  • Ապահովել աշխատանքի ընթացքում օգտագործվող գործիքների և սարքավորումների ճիշտ շահագործումը։
  • Պահպանել կատարված աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեխնիկական գրանցումները։
  • Համագործակցել էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկական և արտադրական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթություն։
  • Առնվազն 1–2 տարվա աշխատանքային փորձ մեխանիկական սարքավորումների վերանորոգման ոլորտում (նախընտրելի է արտադրական ձեռնարկությունում)։
  • Մեխանիկական գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի ընթերցման հմտություն։
  • Փականագործական գործիքների և չափիչ սարքերի կիրառման փորձ։
  • Եռակցման հմտությունների առկայությունը ցանկալի է։
  • Արդյունաբերական սարքավորումների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների իմացություն։

Անձնական հմտություններ

  • Պատասխանատվություն։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի հմտություններ։
  • Ֆիզիկական դիմացկունություն։
  • Կարգապահություն։

Պատասխանատվություն

Փականագործը պատասխանատու է՝

  • իրեն վստահված սարքավորումների որակյալ և ժամանակին սպասարկման ու վերանորոգման համար,
  • կատարված աշխատանքների որակի համար,
  • աշխատանքի անվտանգության և տեխնիկական շահագործման կանոնների պահպանման համար,
  • իրեն տրամադրված գործիքների և սարքավորումների պահպանության համար,
  • արտադրական գործընթացի անխափան աշխատանքին նպաստելու համար։

Ենթակայություն

Ենթարկվում է գլխավոր մեխանիկին կամ տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավարին։

Աշխատանքային պայմաններ

  • Լրիվ դրույք։
  • Աշխատանք արտադրական միջավայրում։
  • Անհրաժեշտության դեպքում՝ հերթափոխային աշխատանք։
  • Անհատական պաշտպանության միջոցների (սաղավարտ, պաշտպանիչ ակնոց, ձեռնոց, անվտանգության կոշիկ և այլն) պարտադիր օգտագործում։
  • Աշխատանքային անվտանգության և հրդեհային անվտանգության կանոնների պարտադիր պահպանում։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Number of employees
151-500
Phone
Phone
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media