Պահնորդ
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի լիցենզիա ունեցող պահնորդի, ով պատասխանատու կլինի ընկերության տարածքի, գույքի և աշխատակիցների անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանված անվտանգության կանոնների պահպանման համար։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության տարածքի պահպանություն և հսկողություն։
- Վերահսկել մուտքի և ելքի կարգը։
- Կանխել իրավախախտումները և արտակարգ իրավիճակները։
- Հետևել տարածքի անվտանգության կանոնների պահպանմանը։
- Անհրաժեշտության դեպքում արձագանքել արտակարգ իրավիճակներին և տեղեկացնել պատասխանատու անձանց։
- Վարել ծառայության ընթացքում անհրաժեշտ գրանցումները։
Պահանջներ
- Գործող պահնորդի (անվտանգության աշխատակցի) լիցենզիայի առկայությունը պարտադիր է։
- Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Ուշադրություն, կարգապահություն և զգոնություն։
- Լավ ֆիզիկական պատրաստվածություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
Առաջարկում ենք՝
- Աշխատանքային գրաֆիկ՝ 24-ժամյա հերթափոխ, 4 օրը մեկ։
- Կայուն աշխատանք։
- Մրցունակ աշխատավարձ։
- Հարմարավետ և բարեկամական աշխատանքային միջավայր։
- Երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։