
Պահեստի պատասխանատու-ապրանքագետ
Decart Architectural Studio
Նկարագրություն
Ընկերությունը զբաղվում է ճարտարապետական նախագծերի իրականացմամբ, շինարարական ոլորտի նյութերի ներմուծմամբ և վաճառքով։
Փնտրում ենք պահեստապետի, ով իրականացնելու է պահեստում ապրանքների դասավորություն, հանձնում–ընդունում, հաճախորդների սպասարկում և առաքումների կազմակերպում ըստ ժամանակացույցի։
Պարտականություններ
- Ճանաչում է իրեն վստահված պահեստի ապրանքատեսականին, ընդունում է հաճախորդներին, ցուցադրում է ապրանքատեսականին ըստ պահանջի,
- Կազմակերպում է պահեստից առաքումները ըստ նշված հասցեի,
- Հետևում է պահեստի անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությանը, կապ է պահում հաշվապահության հետ,
- Հետևում է պահեստի բոլոր տեսակի պաշարների մնացորդներին, ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը,
- Վերահսկում և/կամ կազմակերպում է պահեստում կատարվող գույքագրման աշխատանքները,
- Վերահսկում է բոլոր պաշարների քանակների, գործարքների տվյալների ճիշտ և հստակ տվյալներ է տրամադրում հաշվապահին,
- Վերահսկում է պատրաստի ապրանքների և հումքի բոլոր հոսքերը,
- Ապահովում է բոլոր պաշարների ապահով պահպանումը, դրանց համապատասխան պահպանման պայմանները, պահեստի մաքրությունը և դասավորությունը,
- Պատասխանատու է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքային պարտականությունների իրականացման համար, առաջարկություններ է անում անհրաժեշտ մարդկային ռեսուրսների համալրման, օպտիմալացման վերաբերյալ,
- Վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների կողմից կարգապահական կանոնների պահպանումը,
- Համագործակցում է համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացն ապահովելու նպատակով,
- Ներկայացնում է հաշվետվություններ պահեստների մնացորդների հստակության վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պահեստների կառավարման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Արպանքատեսականու իմացություն,
- ՀԾ, MS Excel ծրագրերի իմացություն,
- Պահեստի դասավորության և կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Ընկերությունը աշխատում է 6-օրյա գրաֆիկով։
Ճարտարապետական նախագծում, ինտերիեր դիզայն, միջավայրի ձևավորում։ Architectural Planning, Interior Design, Landscaping
Շինարարություն— ներմուծում վաճառք