
Պահեստի պատասխանատու
Ekoprof LLC
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և բանիմաց պահեստապետի հումքերի տեղամասում աշխատելու համար ։
Պարտականություններ
- Ապահովել ապրանքների մուտքերի և ելքերի փաստացի և ծրագրային շարժը
- Կազմակերպել և վերահսկել հումքերի և ապրանքների ընդունումը
- Իրականացնել գույքագրում
- Հետևել պահեստի ապրանքների դասավորվածությանը
- Կազմակերպել պահեստի աշխատակիցների աշխատանքը
- Վերահսկել պահեստի ապրանքների մնացորդները
- Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:
Պահանջներ
- Նվազագույնը բակալավրի աստիճան տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Պահեստապետի պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- 1C ծրագրի իմացություն՝ պարտադիր
- MS Office փաթեթի իմացություն
- Ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպչական և կառավարման հմտություններ,
Հավելյալ նշումներ
Աշխ․ գրաֆիկ՝երկ-շբթ
Աշխ․ ժամերը՝09։00-18։00, շբթ՝ մինչև 16։00
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: