Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահեստի պատասխանատուի բարձր աշխատավարձով:
Պարտականություններ
- Կառավարել ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները
- Կազմակերպել պահեստում բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացումը
- Ապրանքների ճշգրիտ դասավորվածության ապահովում
- Մնացորդների պարբերական վերահսկում
- Տվյալների ներմուծում ՀԾ ծրագիր
- Համագործակցություն կազմակերպության մյուս բաժինների հետ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է
- MS Office-ի իմացություն
- ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքային օրեր և ժամեր․
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի֊ուրբաթ 09։30֊18։30, շաբաթ՝ 09։30֊17։00։
Դիմել` ուղարկելով ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին: