Get our free app. It won't take up space on your device

Պահեստի հաշվետար

AM Group

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
11/26/2025

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, ազնիվ, ծանր աշխատանքից չխուսափող հաշվետարի՝ Ընկերության պահեստում հաշվառումեր իրականացնելու համար։

Պարտականություններ

  • Ընկերության պահեստի մուտքերի ծրագրային ձևակերպումներ ստացված հաշիվ ապրանքագրերին և ներմուծման հայտարարագրերին համապատասխան,
  • Պահեստի ապրանքատեսականու ներքին ծրագրային տեղաշարժերի իրականացում,
  • Ընկերության արտադրամասի ապրանքների ծրագրային մուտքեր, տեղափոխություններ, կոմպլեկտավորումներ և ելքեր,
  • Վաճառքների ձևակերպում հաշվապահական համակարգում և Ընկերության ներքին ծրագրային համակարգով կատարված աշխատանքի գումարի և քանակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
  • Պահեստից վաճառվող ապրանքերի վաճառների ձևակերպում հաշվապահական համակարգում և Ընկերության ներքին ծրագրային համակարգով վաճառվող ապրանքատեսակների և գումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
  • Ամենօրյա գործառնությունների իրականացում և պահեստից ստացված ապրանքների մասով օրական հաշվետվությունների կազմում,
  • Անմիջական ղեկավարի կողմից ստացված այլ առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ընդհանուր տնտեսագիտություն, հաշվապահություն կամ ֆինանսների ոլորտում,
  • Մեկ և ավելի տարի աշխատանքային փորձ,
  • MS Օffice (Word, Excel) ծրագրի իմացություն,
  • 1C ծրագրային համակարգի իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-շաբաթ։

Հասցե՝ ք․ Երևան, Արտաշեսյան 102։

Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media