Պահեստի ղեկավար
Pano LLC
Նկարագրություն
«Պանո» ընկերությունը փնտրում է Պահեստի ղեկավար պահեստի կառավարման աշխատանքները իրականացնելու համար
Պարտականություններ
- Պահեստի կառավարման համակարգի համաձայն` ստանալ, պահեստավորել ու տրամադրել ապրանքները
- Ապրանքների քանակի, որակի և ժամկետների մշտական վերահսկողություն
- Պահեստի մուտք և ելք գրանցումներ` համապատասխան փաստաթղթերով
- Անձնակազմի կառավարում և գրաֆիկի կազմում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ պահեստի կառավարման ոլորտում
- Անձնակազմի ղեկավարման հմտություններ
- MC office ծրագրի տիրապետում (1C ծրագրի իմացությունը համարվում է առավելություն)
- Պատասխանատվություն և ազնվություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային՝ 21։00-09։00
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: