Պահեստի և Ներքին մատակարարման ղեկավար
Ardis LLC
Նկարագրություն
Եթե ունեք պահեստային և լոգիստիկ գործընթացների կառավարման փորձ, կարողանում եք արդյունավետ կազմակերպել թիմի աշխատանքը և ապահովել ապրանքների անխափան շրջանառություն, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել պահեստի առօրյա անխափան աշխատանքները
- Ապահովել ապրանքների ճիշտ ընդունում, պահպանում, հավաքագրում և բացթողում
- Վերահսկել FIFO/FEFO սկզբունքների կիրառումը
- Կազմակերպել SKU-ների արդյունավետ տեղաբաշխում
- Վերահսկել պահեստային մնացորդնեը և շրջանառությունը
- Վերլուծել overstock, out-of-stock և դանդաղ սպառվող ապրանքները
- Կազմակերպել պարբերական գույքագրումներ
- Կազմակերպել և վերահսկել ներքին մատակարարումների պլանավորումը
- Օպտիմալացնել առաքման երթուղիները և բեռնաբաշխումը
- Համակարգել վարորդների, առաքիչների և լոգիստիկ գործընկերների աշխատանքը
- Սերտ համագործակցել գնումների, վաճառքի և ֆինանսական թիմերի հետ
- Վերլուծել մատակարարման շղթայում առաջացող ռիսկերը և առաջարկել կանխարգելիչ ու օպտիմալացման լուծումներ:
- Ղեկավարել պահեստի և առաքման թիմերը
- Սահմանել նպատակներ, KPI-ներ և վերահսկել կատարողականը
- Կազմակերպել թիմի ուսուցում և աշխատանքային կարգապահություն
- Ներդնել գործընթացների բարելավման նախաձեռնություններ
Պահանջներ
- Պահեստի, լոգիստիկայի կամ մատակարարման գործընթացների կառավարման փորձ
- Թիմ ղեկավարելու և աշխատանքային գործընթացներ կազմակերպելու կարողություն
- FIFO/FEFO սկզբունքների իմացություն
- Գույքագրման և պահեստային մնացորդների վերահսկման փորձ
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և արդյունքամետ մոտեցում
- ERP/1C համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: