Պահեստի բանվոր (Աշտարակ)
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
«Արմենիա Վայն» ընկերությունը հրավիրում է աշխատանքի պատասխանատու և աշխատասեր Պահեստի բանվորի՝ պատրաստի արտադրանքի պահեստում աշխատանքներ իրականացնելու համար։
- Աշխատանքը՝ 5-օրյա,
- Աշխատաժամերը՝ 09։00-18։00
- Մանրամասների համար զանգահարել՝ 044 702222։
Պարտականություններ
- Ապրանքների, նյութերի և պատրաստի արտադրանքի բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացում,
- Պահեստում ապրանքների, պաշարների դասավորում,
- Խոտանված ապրանքների կամ նյութերի հայտնաբերման դեպքում անմիջական ղեկավարին տեղեկացում,
- Աշխատանքային գործառույթների շրջանակում անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատու և ուշադիր,
- Հաղորդակցման ունակություններ։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.