
Պահեստի աշխատակից (պիտակավորող)
C and F Co LLC
Նկարագրություն
Փնտրում ենք պահեստի աշխատակիցներ՝ տնտեսական ապրանքները պիտակավորելու համար:
Պարտականություններ
- Տնտեսական ապրանքների վրա փակցնել հայաֆիկացման պիտակներ:
Պահանջներ
1. Սեռը՝ արական
2. Տարիքը՝ մինչև 50 տարեկան,
3. Արագաշարժ,
4. Պարտաճանաչ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատավարձը՝ 100.000-150.000 ՀՀ դրամ,
Աշխատավայրը՝ Չարբախ, Շարուրի փողոց:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: