
Պահեստի աշխատակից (դեղագործական կազմակերպություն)
Տոնուս - Լես
Նկարագրություն
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունում պահանջվում են պահեստի աշխատակիցներ
Պարտականություններ
- Իրականացնում է պահեստում ապրանքների ընդունում
- Հևտևում է ապրանքների ճիշտ դասավորվածությանը
- Հետևում է քանակների և ժամկետների պահպանմանը
- Իրականացնում է պատվերների հանձնում՝ պահանջված փաստաթղթերի համապատասխան
Պահանջներ
- միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- հաշվարկների իրականացնելու հմտություններ
- 2 տարվա դեղագործական ոլորտում աշխատելու հմտություն
- արագաշարժություն
- պատասխանատվության զգացում
- հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
- Սիրով ընդունում ենք նաև նորավարտ աշխույժ աշխատակիցներին
Հավելյալ նշումներ
6 օրյա աշխատանքային գրաֆիկ
Ընդմիջումն ու սուրճն ապահովում է կազմակերպությունը:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
«Տոնուս-Լես» Ընկերությունը ստեղծվել է 2000թ.՝ որպես դեղերի և բժշկական պարագաների մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն: Ընկերությունը հանդիսանում է մի շարք օտարերկրյա գործընկերների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում: “Տոնուս-Լես”-ը առաջին դեղագործական ընկերությունն է, որը 2009թ.-ին շահագործման հանձնեց GDP ստանդարտներին համապատասխան մի կառույց, որն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձրեց ընկերության աշխատակիցների գործունեությունը: ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ FDA Lab փորձարկման լաբորատորիայի միջազգային հավատարմագրման ոլորտը ընդգրկում է՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ և այլն) ոչ ալկոհոլային խմիչքներ (հյութեր) մեղր, միրգ բանջարեղեն սննդամթերքի, ջրի, հանքային ջրի մանրէաբանություն և ծանր մետաղներ ծխախոտ ANAB ANSI-ASQ National Accreditation Body (Certificate Valid To: 02/15/2017; Version No. 002 Issued: 02/12/2016):