Get our free app. It won't take up space on your device

Պահեստի աշխատակից

E-auto

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Other
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

E-Auto ընկերությունը հրավիրում է աշխատանքի պատասխանատու, ուշադիր և կազմակերպված պահեստի աշխատակցի, ով կմասնակցի ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և այլ ապրանքների ընդունման, հաշվառման, դասավորման և տրամադրման ամենօրյա աշխատանքներին։

Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել պահեստ մուտք գործող ապրանքների և պահեստամասերի ընդունումը, բեռնաթափումն ու տեղաբաշխումը։

  • Ստուգել ստացված ապրանքների քանակը, արտաքին վիճակը և համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին։

  • Դասավորել և մակնշել ապրանքները՝ պահպանելով պահեստավորման սահմանված կարգը։

  • Իրականացնել ապրանքների մուտքի, ելքի և շարժի տվյալների գրանցումն ու թարմացումը Bitrix24 համակարգում։

  • Հավաքագրել, փաթեթավորել և նախապատրաստել պահեստամասերն ու այլ ապրանքները տրամադրման կամ տեղափոխման համար։

  • Համապատասխան փաստաթղթերի հիման վրա տրամադրել պահեստամասերը սպասարկման և վաճառքի բաժիններին։

  • Մասնակցել պահեստի պարբերական գույքագրումներին և մնացորդների ստուգմանը։

  • Աշխատել Excel աղյուսակների հետ՝ իրականացնելով տվյալների մուտքագրում, թարմացում և ստուգում։

  • Հետևել պահեստի մաքրությանը, կարգուկանոնին և անվտանգության կանոնների պահպանմանը։

  • Անմիջական ղեկավարին տեղեկացնել ապրանքների վնասվածքների, պակասորդների կամ այլ անհամապատասխանությունների մասին։

  • Կատարել պահեստապետի կողմից տրված՝ աշխատանքային գործառույթներին առնչվող հանձնարարությունները։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։

  • Պահեստային աշխատանքների կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։

  • Bitrix24, ՀԾ կամ համանման CRM համակարգերի հետ աշխատելու իմացություն:

  • Microsoft Excel-ի աշխատանքային իմացություն՝ տվյալների մուտքագրում, աղյուսակների լրացում, տեսակավորում և ֆիլտրում։

  • Հայերենի լավ իմացություն։

  • Ապրանքների հաշվառման և փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ։

  • Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն՝ անվտանգության պահանջների պահպանմամբ։

  • Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։

  • Ավտոպահեստամասերի ճանաչումը կամ ավտոմոբիլային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 91 330330

🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media