Պահեստի աշխատակից
Eco Motors Group
Նկարագրություն
Էկո Մոթորս ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատասեր և արագաշարժ պահեստի աշխատակիցների իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Պահեստ մուտք գործող ապրանքների ընդունում և բեռնաթափում
- Ապրանքների դասավորում և տեղափոխում պահեստում
- Պատվերների հավաքագրում և պատրաստում առաքման համար
- Ապրանքների բեռնում մեքենաներ
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Պատասխանատվության և կարգապահության բարձր զգացում
- Արագաշարժություն և աշխատասիրություն
- Վարորդական վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ ՝ վեցօրյա
Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:
Ecomotors ընկերություն՝
1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ