Պահեստի Աշխատակից
Էլինա-1
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է պահեստի աշխատակից։
Պարտականություններ
- Ընդունել և հաշվառել պահեստ մուտք գործող ապրանքները
- Կատարել ապրանքների հավաքագրում և տրամադրում ըստ պահանջի
- Ապահովել պահեստի կարգուկանոնն ու ապրանքների ճիշտ պահպանությունը
- Վարել անհրաժեշտ փաստաթղթային և էլեկտրոնային հաշվառում համապատասխան ծրագրով
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Համակարգչային գիտելիքներ
- Ակտիվ, պատասխանատու և աշխատասեր
- Աշխատանքային փորձը ցանակալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00
Տեղափոխությունն ապահով է կազմակերպությունը
2010 թվականից ի վեր Էլինա ընկերությունը, լինելով տեղական արտադրող, իր խանութ-սրահներում սպառողին է ներկայացնում կանացի հագուստի բարձրորակ տեսականի։ Մեր հմուտ աշխատակիցների կողմից արտադրվում է կանացի հագուստի լայն տեսականի և, որ ամենակարևորն է՝ մեր խանութ-սրահներում է ներկայացվում սպառողին հասանելի գնային մակարդակով։ Արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միմիայն բարձրորակ ապրանքատեսականի։
Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկայում զարկ տալ տեղական արտադրությանը, ապահովվել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ապրանքանիշը հետագայում հասանելի դարձնել արտաքին շուկայի համար։
էլինան իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, որը օր օրի համալրվում է նոր կադրերով։