Պահեստի աշխատակից
Sixty
Նկարագրություն
Sixy խանութ-սրահների ցանցը փնտրում է պատասխանատու և աշխատասեր պահեստի աշխատակից (պատվեր հավաքագրող), ով կզբաղվի պատվերների ճիշտ և ժամանակին հավաքագրմամբ և պահեստում կարգուկանոնի պահպանմամբ։
Աշխատանքը հարմար է ակտիվ և ճշգրիտ աշխատելու պատրաստ անձանց համար։
Պարտականություններ
- Պատվերների ճիշտ և ժամանակին հավաքագրում,
- Ապրանքների դասավորում և պահեստում կարգուկանոնի պահպանում,
- Ապրանքների քանակի և որակի ստուգում,
- Պահեստապետի ցուցումների կատարում։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու կարողություն,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00, կիրակի՝ հանգստյան օր։