Get our free app. It won't take up space on your device

Պահեստի աշխատակից

Աստերիա

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Medical, Health, Manual Labor, Sanitation
Deadline:
9/24/2026

Նկարագրություն

«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում «Պահեստի աշխատակից՝ դեղագործ/դեղագետ» մասնագիտությամբ։

Պարտականություններ

  • Իրականացնել պահեստում գտնվող ապրանքների ընդունումը և բաց թողնումը,
  • Իրականացնել պահեստում առկա ապրանքների պատշաճ դասավորումը,
  • Իրականացնել պահեստում առկա ապրիանքների ակցիզավորումը,
  • Համագործակցել պահեստի անձնակազմի և այլ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով պահեստի անխափան աշխատանքը,
  • Իրականացնել պահեստի հետ կապված այլ աշխատանքները։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ դեղագետ, դեղագործ մասնագիտացմամբ,
  • Կարգապահություն և պատասխանատվության զգացում,
  • Արագաշարժություն,
  • Թիմային աշխատանք։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի- ուրբաթ՝ 10։00-18։00, շաբաթ՝ 10։00-15։00,
  • Աշխատավարձը՝ մրցակցային։
  • «ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը գտնվում է ՀՀ, ք Երևան, Նաիրի Զարյան 72/3 հասցեում։
Company օverview
address
Address
Նաիրր Զարյան 72/3
address
Number of employees
1-15

Աստերիա դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարկետինգային և առաջխաղացման ծառայություններ։

2011 թվականից ի վեր գործում է Աստերիա դեղատնային ցանցը, որը ևս մեկ քայլ մոտեցնում է մեզ դեպի մեր հաճախորդը։ Ներկայումս Աստերիա դեղատնային ցանցը ընդգրկում է 28 մասնաճյուղ: Մեզ հետ աշխատում են շուրջ 140 մասնագետներ։

Աստերիան առաջինն է հայաստանյան դեղագործական շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և Եվրոպական որոշ երկրներում, և արտադրված դեղերը բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով:

Աստերիան հանդիսանում է Նովարտիս Ֆարմայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ու հարավ կորեական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Աստերիան համարվում է Հայաստանում առաջատար ընկերություն հակաբիոտիկների ոլորտում:
Աստերիան ընդգրկված է հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկում երկար տարիներ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media