
Պահեստի աշխատակից
VLV CENTRE
Աշխատանքի նկարագրություն
ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ աշխատանքի է հրավիրվում պահեստի աշխատակիցների իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Պահեստում ապրանքի ստացում և դատարկում,
- Պատվերների ձևավորում և հանձնում,
- Պանձնվող ապրանքի փաթեթավորում,
- Պատվերների հանձնում՝ պահանջվող փաստաթղթերին համապատասխան,
- Պահեստային բաժնում ապրանքների դասավորվածության ապահովում՝ համաձայն ընդունված նորմերի,
- Առկա ապրանքատեսականու անվնաս և մաքուր պահպանում,
- Աշխատավայրի մաքուր վիճակի ապահովում:
Պահանջներ
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արագաշարժություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատասիրություն,
- Պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։
Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 010 34-99-44, 010 44-99-68։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: