
Պահեստի աշխատակից
Demi Pharm LLC
Նկարագրություն
Դեմի Ֆարմ ընկերությանը անհրաժեշտ են պահեստի աշխատակիցներ։
Պարտականություններ
- Կազմել և հավաքագրել պատվերները
- Փակցնել դրոշմապիտակներ և հայաֆիկացումներ
- Հետևել պահեստում ապրանքների ճիշտ դասավորվածությանը
- Կառավարել ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները
- Կազմակերպել պահեստում բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացումը
- Կազմել Հաշիվ-ապրանքագրեր
- Պարբերաբար վերահսկել մնացորդները
- Համագործակցել կազմակերպության մյուս բաժինների հետ
Պահանջներ
- Պատասխանատվության զգացում,
- Աշխատասիրություն և արագաշարժություն,
- Ժամկետների պահպանման հմտություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթիից- ուրբաթ՝ 9։30 - 18։30
Շաբաթ օրը ՝ 9։30 - 17։00
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրական
Պահեստը գտնվում է Նոր Նորք և Ավան վարչական շրջանում
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: