Get our free app. It won't take up space on your device

Պահեստային տնտեսության ղեկավար

Prof Al LLC

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Other, Production, Operations
Deadline:
12/27/2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի՝ պահեստային տնտեսության ղեկավարի պաշտոնում, ով կզբաղվի ընկերության բոլոր պահեստների աշխատանքների կազմակերպմամբ, համակարգմամբ և վերահսկմամբ՝ ապահովելով պահեստային գործընթացների արդյունավետությունն ու անխափան աշխատանքը։

Պարտականություններ

  • Ընկերության բոլոր պահեստների աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
  • Ապրանքանյութական արժեքների ընդունման, հաշվառման, պահպանման և բացթողման գործընթացների վերահսկում։
  • Պահեստային մնացորդների ճշգրտության և գույքագրումների կազմակերպման ապահովում։
  • Պահեստային պաշարների արդյունավետ կառավարում։
  • Պահեստների ղեկավարների և աշխատակիցների աշխատանքի համակարգում։
  • Պահեստային գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։
  • Պահեստավորման միասնական, արդյունավետ և ստանդարտացված համակարգի մշակում և ներդրում՝ ապահովելով պահեստային գործառնությունների ճիշտ կազմակերպումն ու հաջորդականությունը։
  • Պահեստային գործընթացների ավտոմատացման և թվայնացման հնարավորությունների բացահայտում և համապատասխան լուծումների ներդրման նախաձեռնում։
  • 1C համակարգում պահեստային գործառնությունների և հաշվառման գործընթացների օպտիմալացման նպատակով տեխնիկական առաջադրանքների (Technical Specifications / ToR) մշակում և ներկայացում ՏՏ թիմին։
  • ՏՏ թիմի հետ համագործակցություն՝ մշակված տեխնիկական առաջադրանքների իրականացման, 1C համակարգի կատարելագործման և ներդրված լուծումների արդյունավետության գնահատման ուղղությամբ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Պահեստային հաշվառման և գույքագրման գործընթացների իմացություն։
  • MS Office (հատկապես Excel և Word) ծրագրերի, ինչպես նաև 1C ծրագրի լավ իմացություն։
  • Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաև մի քանի պահեստների կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն։

Անհրաժեշտ հմտություններ

  • Թիմի ղեկավարման և աշխատանքների համակարգման կարողություն։
  • Վերլուծական և ռազմավարական մտածողություն։
  • Աշխատանքների պլանավորման և առաջնահերթությունների սահմանման հմտություն։
  • Օպերատիվ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
  • Արդյունավետ հաղորդակցման և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու հմտություններ։
Company օverview
address
Address
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Number of employees
151-500
Phone
Phone
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media