
Պահեստապետի օգնական - օպերատոր
Telcell Market
«ԹԵԼ-ՍԵԼ ՄԱՐԿԵՏ» (Telcell Market) Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահեստապետի օգնականի։ Պահեստը գտնվում է Արշակունյաց պողոտայում։
Զբաղվածության տեսակ՝ Մշտական, ամբողջ դրույք
Աշխատավարձը՝ սկսած 180,000 ՀՀ դրամից
Աշխատանքային պարտականություններ՝
- Ապրանքների մուտքագրում և ելքագրում պահեստի ծրագրում
- Ապրանքատեսականու վերլուծության իրականացում
- Պահեստի ապրանքների փաթեթավորում, հավաքագրում և տեղափոխում
- Պահեստի դասավորվածության պահպանություն
- Մասնակցություն պահեստում իրականացվող գործընթացներին
- Մատակարարներից ապրանքների ընդունում և տեղադրում պահեստում
- Ապրանքների քաշերի և որակների ստուգում,
- Հաշվարկների իրականացնում
- Առաքման համար անհրաժեշտ ապրանքների հավաքագրում և փաստաթղթերի պատրաստում
- Պահեստապետի հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական
- Word, Excel ծրագրերի լավ իմացություն, 1C և ՀԾ-ի իմացությունը ցանկալի է։
- Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, բարեխղճություն
Բենեֆիտներ՝
- Մրցակցային աշխատավարձ և կատարողականի վրա հիմնված բոնուսներ
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ
- Դրական աշխատանքային միջավայր:
Telcell Market is an Armenian Marketplace, the leading online trading platform launched in Armenia, the main goal of which is to provide influential technological and trading solutions that will have a positive impact on the promotion and development of online trading in Armenia.