Պահեստապետի օգնական (Արմավիրի մարզ)
AAB Construction
Նկարագրություն
AAB Construction ընկերության դինամիկ աճող թիմին միանալու համար փնտրում ենք պահեստապետերի։
Պարտականություններ
- Իրականացնել պահեստի գործառույթները,
- Ապահովել ապրանքների մուտքերի և ելքերի փաստացի և ծրագրային շարժը,
- Համագործակցել գնումների բաժնի հետ՝ ապրանքների ձեռքբերումն իրականացնելու համար,
- Իրականացնել փաստաթղթերի ճիշտ և պատշաճ շրջանառությունը,
- Տեղամասի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:
Պահանջներ
- Պահեստապետի հաստիքում աշխատանքային փորձը ցանկալի է,
- MS Office փաթեթի վարժ իմացությունը ցանկալի է՝ MS Excel, MS Word,
- ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի է,
- ՀՀ տարբեր մարզերում աշխատելու պատրաստակամություն,
- Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: