Պահեստապետի օգնական
Concern-Energomash CJSC
Նկարագրություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն սիրով աշխատանքի է հրավիրում պահեստապետի օգնականի՝ միանալու մեր թիմին։
Պարտականություններ
- Ապրանքների ընդունում, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
- Ապրանքների դասավորվածության կազմակերպում և պահպանում,
- Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում,
- Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
- Ապրանքանյութական արժեքների գույքագրում ըստ անհրաժեշտության,
- Բեռնման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպում՝ պահպանելով անվտանգության կանոնները,
- Պատվերների հիման վրա անհրաժեշտ ապրանքների փաթեթավորում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ցանկալի է բժշկության ոլորտում
- Պահեստապետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն
- Հայերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն
- Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- ՀԾ իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: