Պահեստապետի օգնական
Premium Machinery Armenia
Նկարագրություն
«Premium Machinery AM»-ը փնտրում է մոտիվացված աշխատակից, ով պատասխանատու կլինի ընկերության մասնաճյուղի պահեստում ավտոպահեստամասերի և այլ ապրանքների ընդունման, պահպանման, տրամադրման և շարժի վերահսկման համար։
Պարտականություններ
- Ավտոպահեստամասերի և այլ ապրանքների ընդունում, դասավորում և պահպանում։
- Ապրանքների մուտքագրման, ելքագրման և տեղափոխության իրականացում։
- Պահեստային մնացորդների վերահսկում և փաստացի մնացորդների համադրում համակարգի տվյալների հետ։
- Ապրանքների տրամադրում սպասարկման և վաճառքի բաժիններին։
- Մասնակցություն գույքագրման գործընթացներին։
- Մասնաճյուղերի միջև ապրանքների տեղափոխման կազմակերպում։
- Պահեստի կարգուկանոնի և անվտանգության կանոնների պահպանում։
- Հայտնաբերված պակասորդների, վնասվածքների կամ անհամապատասխանությունների մասին ժամանակին զեկուցում։
Պահանջներ
- Ռուսերենի պարտադիր իմացություն
- Պահեստում կամ ավտոմոբիլային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Համակարգչային և ERP համակարգերի հիմնական իմացություն։
- Պատասխանատվություն, ուշադիրություն և կազմակերպվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: