
Պահեստապետի օգնական
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում պահեստապետի օգնականի մեր թիմին միանալու։
Պարտականություններ
- Տեղադրել համատասխան ծրագիր նոր ստացված տեխնիկաների վրա, կատարել համապատասխան կարգավորումներ,
- Ապահովել ապրանքների տեսակավորումը և ապրանքների դասավորումը պահեստներում,
- Ընդունել նոր ստացված ապրանքները,
- Հաշվել մատակարարների կողմից տրամադրված ապրանքները յուրաքանչյուր նոր խմբաքանակ ստանալուց առաջ,
- Կազմակերպել ապրանքների հավաքագրման գործընթացն ըստ պատվերների,
- Իրականացնել ապրանքների պիտակավորում,
- Ապահովել պահեստում առկա հատուկ ապրանքատեսակների ծրագրով ապահովված լինելու մինիմալ քանակ,
- Կատարել ամապատասխան հաշվարկներ։
Պահանջներ
- Տեխնիկական մինիմալ գիտելիքներ,
- Համակարգչային մինիմալ գիտելիքներ (MS Office),
- Կազմակերպչական հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Աշխատանքային փորձը պահեստում կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Կենտրոն (Չարենցի փողոց),
Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00։
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։