Պահեստապետ-վարորդ
Landshaft
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է պահեստապետի, ում պարտականությունների մեջ կլինի նաև փոքր բեռնատար մեքենա վարելը։
Պարտականություններ
- Պահեստ մուտքագրվող և ելքագրվող ապրանքների հաշվառման գործընթացի կազմակերպում,
- Պատվերների հավքագրում, փաթեթավորում և առաքում,
- Պահեստում ապրանքների անվնաս բարձման և բեռնման կազմակերպում,
- Պահեստում ապրանքների պատշաճ դասավորության և մաքրության ապահովում։
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Համակարգչային գիտելիքներ, MS Office, ՀԾ (կարող ենք նաև սովորեցնել),
- Արագաշարժություն,
- Հաշվարկներ կատարելու ունակություն,
- Վարորդական իրավունք BC։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը 6-օրյա, աշխատանքային ժամերը 9։30-18։30
Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 19 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:
Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։
Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։
Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։