Պահեստապետ և պահեստապետի օգնական ընդեղենի պահեստում
Sega
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու և կազմակերպչական բարձր ունակություններ ունեցող պահեստապետերի` ընդեղենի և համեմունքի պահեստում։ Աշխատավայրը գտնվում է 2-րդ Մասիվի հարևանությամբ՝ Բագրևանդ թաղամասում։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել պահեստի աշխատանքը
- Ընդունել, հաշվառել և ճիշտ դասավորել ապրանքները պահեստում
- Վերահսկել մուտքի և ելքի փաստաթղթերը (ապրանքագրեր հաշիվներ և այլն)
- Կատարել ամենօրյա մուտքեր և ելքեր
- Իրականացնել ապրանքատեսակների հաշվառում (ինվենտարիզացիա)
- Հետևել ապրանքների պահպանման պայմաններին
- Կազմել հաշվետվություններ պահեստի մնացորդների վերաբերյալ
- Մշտապես կապի մեջ լինել հաշվապահության և մատակարարների հետ
- Ապահովել կարգ ու կանոն և անվտանգություն պահեստում
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Ախատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Excel 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից-Շաբաթ
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: