Պահեստապետ
ՋԻ ԷՅ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է պահեստապետ։
Աշխատանքային պարտականություններ
- Պահեստ մուտքագրվող ապրանքների ընդունման և հաշվառման գործընթացի կազմակերպում։
- Պահեստում առկա ապրանքների քանակի հաշվարկ և ստուգում։
- Պատվերների հավաքում և նախապատրաստում։
- Ապրանքների անվտանգ բեռնման և բեռնաթափման կազմակերպում։
- Պահեստում ապրանքների պատշաճ դասավորության և մաքրության ապահովում։
- Ապրանքների տեսակների ճանաչում և պիտանելիության ժամկետների վերահսկում։
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումներ
- Արագաշարժություն և աշխատասիրություն։
- Հաշվարկներ կատարելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթի – Շաբաթ ՝ 09:00–19:00
ՋԻԷՅ ԹՐԵՅԴԻՆԳ Ընկերությունը Հիմնվել է 2018 թվականին։ Ընկերությունը հիմնադրման օրվանից զբաղվում է Սննդային Հումքերի, Պարաֆարմացիոն ապրանքների, Մանկական սննդի և այլ ոլորտների ապրանքների ներմուծմամբ և վաճառքով։ Մեր ապրանքատեսականիները ցուցադրված են Հայաստանի բոլոր վաճառակետերում։
Բնականա Ընկերությունը 2021 թվականին հիմնել է արտադրամաս՝ հագեցված բարձր տեխնոլոգիական և թվային սարքավորումներով։ Այստեղ արտադրվում է ավելի քան 30 անուն ապրանքատեսակ։ Մեր ապրանքատեսակները արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Արտադրության հիմնական ոլորտներն են՝ սնեկներ, չիպսեր, չորահացեր, համեմունքներ և այլն։ Բնականա Ընկերության ապրանքատեսականին առանձնանում է իր բարձր որակով և գնային ճիշտ քաղաքականությամբ։