Get our free app. It won't take up space on your device

ՊԱՀԵՍՏԱՊԵՏ

Demokrat

Location: Ajapnyak, Yerevan
Salary:
Monthly 200,000-230,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Other, Production, Operations
Deadline:
10/30/2026

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու պահեստապետի

Փնտրում ենք փորձառու և պատասխանատու պահեստապետի՝ կահույքի արտադրության պահեստի աշխատանքները կազմակերպելու և նյութերի ճշգրիտ հաշվառումն ապահովելու համար։

Պարտականություններ

  • Հումքի, նյութերի և կցամասերի ընդունում, քանակի ու ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում։

  • Նյութերի ճիշտ տեղաբաշխում, պահպանության պայմանների և պահեստի կարգուկանոնի ապահովում։

  • Արտադրամասին անհրաժեշտ նյութերի տրամադրում և դրանց շարժի հաշվառում։

  • Պահեստային մնացորդների վերահսկում և համալրման անհրաժեշտության մասին ժամանակին տեղեկացում։

  • Պարբերական գույքագրումների իրականացում և համագործակցություն արտադրության մյուս բաժինների հետ։

Պահանջներ

  • Պահեստապետի աշխատանքային փորձ՝ պարտադիր, ցանկալի է՝ կահույքի արտադրության կամ հարակից ոլորտում։
  • Պահեստային հաշվառման և փաստաթղթաշրջանառության իմացություն։

  • Ճշտապահություն, կազմակերպվածություն, ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 9:00-18:00։
  • Հասցե՝ Չաուշի 1/18
Company օverview
address
Address
Իսակովի Պողոտա 16/4
address
Number of employees
1-15

Democrat-ը հայկական լյուքս դասի կահույքի ընկերություն է, որն իր պատմությունը սկսել է 2010 թվականին:

Հիմնադիրներ Հենրիկ Գևորգյանն ու որդիները փոքր ընտանեկան բիզնես հիմնեցին և իրենց արտադրությունը սկսեցին ընդամենը 55 մետր տարածքում:

Ո՞վ ենք մենք

"Demokrat" - ը ձեր հուսալի գործընկերն է Երևանի կահույքի աշխարհում: Մենք մասնագիտացած ենք բարձրորակ կահույքի պատրաստման և վաճառքի մեջ ' էլեգանտ դիզայնով և ամրությամբ:

Մեր փորձառու արհեստավորների թիմը երաշխավորում է յուրաքանչյուր մանրուքի որակը ՝ օգտագործելով ժամանակակից և հուսալի նյութեր:

Առաջարկում ենք լայն տեսականի բոլոր ոճերի և ինտերիերի համար: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցումը մեր առաջնահերթությունն է: Մենք օգնում ենք Ձեզ հեշտությամբ ընտրել կատարյալ կահույք ձեր տան համար:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media