Պահեստապետ
Bayazet
Նկարագրություն
Բայազետ ընկերությունում առկա է պահեստապետի թափուր հաստիք:
Պարտականություններ
- ղեկավարել պահեստի աշխատանքը․ ապրանքների մուտքագրումը, դուրսգրումը, պահպանումը,
- ապահովել պահեստավորված ապրանքների պահպանման վիճակը և պահպանման պայմանները,
- վերահսկել ապրանքների ժամկետները,
- կազմակերպել բեռնման աշխատանքները
- պատվերների հիման վրա ապահովել անհրաժեշտ ապրանքների փաթեթավորումը
- կատարել պահեստում գտնվող և հետ վերադարձվող ապրանքների հաշվառում, կազմել հաշվետվություններ
- ապրանքների կշիռների վերահսկում
- ապրանքների շարժի վերահսկում
- պահեստի գույքագրում
- պահեստի աշխատակիցների աշխատանքի կառավարում
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձ առնվազն 2 տարի որպես պահեստապետ
- ցանկալի է ՀԾ վաճառքների կառավարում իմացություն
- կազմակերպչական հմտություններ
- կառավարման հմտություններ
- ժամանակի կառավարում
- թիմում աշխատելու կարողություն
Աշխատանքային գրագիկ` 6-օրյա
Աշխատանքային ժամեր` 09:00-18:30
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: