Պահեստապետ
Steko
Նկարագրություն
«Steko» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի փորձառու և պատասխանատու Պահեստապետի՝ ապակիների և հումքի պահեստի աշխատանքները համակարգելու և կառավարելու համար։
Պարտականություններ
- Ապակիների ընդունում և տեսակավորում․ Բեռների դատարկման կազմակերպում, ստացված ապակիների ֆիզիկական հաշվարկ, փաստաթղթերի հետ համադրում և պատշաճ տեղավորում պահեստային տարածքներում։
- Ներքին արտադրության սպասարկում: Ըստ ստացված պահանջագրերի՝ ապակիների համապատասխան տեսականու ժամանակին հավաքագրում և տրամադրում արտադրամասին, ինչպես նաև ստորագրված փաստաթղթերի հանձնում հաշվապահություն:
- Շաբաթական գույքագրում: Կատարել պահեստի ապրանքների հաշվարկ, տվյալների ներկայացում հաշվապահություն :
- Անձնակազմի և պրոցեսների կառավարում: Պահեստի աշխատակիցների աշխատանքի պլանավորում, մեքենաների ներս ու դուրս բերման, ոչ պիտանի ապրանքների դուրսգրման և ընդհանուր կարգուկանոնի վերահսկում:
- Ստանդարտների պահպանում: Ընկերության կողմից հաստատված կարգերի, ընթացակարգերի և ձևանմուշների խստիվ կիրառում:
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ պահեստի կառավարման ոլորտում (ապակիների կամ պատուհանների արտադրության ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն)։
- Պահեստային ամբարձիչի (կառ) վարման իմացություն/հմտություններ:
- Լավ մաթեմատիկական գիտելիքներ և հաշվարկներ անելու ունակություն:
- Կազմակերպչական հմտություններ, բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն ապակու հետ աշխատանքի անվտանգության կանոններին։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - շաբաթ
Հասցե՝ Մայրաքաղաքային փ 174 (Արգավանդ)
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: