Պահեստապետ
Prof Al LLC
Նկարագրություն
«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու պահեստապետ, ով պատասխանատու կլինի կենտրոնական պահեստի ուղղություններից մեկի աշխատանքների կազմակերպման, արդյունավետ կառավարման և անխափան գործունեության ապահովման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել պահեստի իրեն վերապահված ուղղության ամբողջ աշխատանքը/,
- Իրականացնել ապրանքների ընդունում, տեղաբաշխում և պահպանում,
- Վերահսկել ապրանքների դուրսգրումն ու բաշխումը,
- Ապահովել պահեստային հաշվառման ճշգրիտ և ժամանակին վարումը,
- Պատրաստել հաշվետվություններ և վերահսկել ապրանքային մնացորդները,
- Կառավարել պահեստի աշխատակիցների աշխատանքը,
- Ապահովել անվտանգության կանոնների և ներքին ընթացակարգերի պահպանումը,
- Մասնակցել պահեստային գործընթացների օպտիմալացմանն ու բարելավմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտում),
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պահեստապետի,
- Թիմի կառավարման փորձ,
- Excel և 1C ծրագրերի լավ իմացություն,
- Պահեստային և լոգիստիկ գործընթացների լավ իմացություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպչական և առաջնորդության զարգացած հմտություններ,
- Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։