Պահեստապետ
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է պահեստապետ՝ գինեգործարանի տարածքում (գ․ Սասունիկ) գտնվող պահեստի արդյունավետ կառավարման համար։ Պահեստապետը պատասխանատու կլինի պահեստի պատշաճ կազմակերպման, նյութական արժեքների դասավորվածության, ինչպես նաև դրանց քանակական հաշվառման և ժամանակին ու ճշգրիտ տեղաշարժերի ապահովման համար։
Պարտականություններ
- Հետևել պահեստի բոլոր տեսակի պաշարների մնացորդներին, ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը,
- Կատարել պահեստում կատարվող գույքագրման աշխատանքներ,
- Ամբողջությամբ իրականացնել բոլոր պաշարների քանակների, գործարքների ճիշտ և հստակ կառավարումը /մուտք-ելք/ պահեստում և ծրագրում,
- Ապահովել մեքենաների ճիշտ բարձման և բեռնաթափման գործընթացները,
- Ապահովել բոլոր պաշարների անվտանգությունը, դրանց համապատասխան պահպանման պայմանները,
- Մասնակցել ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ և առաջադրանքներ։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Պլանավորման ունակություն,
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.