Get our free app. It won't take up space on your device

Պահեստապետ

AM Group

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations
Deadline:
12/6/2025

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ը փնտրում է փորձառու և պատասխանատու պահեստապետի:

Պարտականություններ

  • Կազմակերպել պահեստի աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը,
  • Կառավարել ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները,
  • Վերահսկել պահեստի մուտքի/ելքի գրանցամատյաններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Աշխատանքից բխող այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
  • Պահեստի կառավարմանը ներկայացվող պահանջների իմացություն,
  • Պահեստում աշխատանքային փորձ (պարտադիր է),
  • Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ վեցօրյա։

Հասցե` Արտաշիսյան 102։

Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media