Get our free app. It won't take up space on your device

Պահեստապետ

Domus

Industry: Other, Production, Operations
Deadline: 6/22/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ն ընդլայնվում է և աշխատանքի է հրավիրում Պահեստապետի իր մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ղեկավարել և կազմակերպել պահեստավորվող ապրանքի մուտքագրման, տեղավորման, պահպանման և ելքագրման ամբողջ գործընթացը,
  • Վերահսկել բեռնման-բեռնաթափման աշխատանքների պատշաճ իրականացումը պահեստում՝ աշխատանքային անվտանգության նորմերին և կանոններին համապատասխան,
  • Ստուգել ապրանքների պահպանման պայմանների համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված նորմերին,
  • Նախաձեռնել և ներդնել պահեստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր,
  • Հետևել պահեստի աշխատակիցների բնականոն աշխատանքին՝ պահպանելով ներքին կարգապահական կանոնները,
  • Վերահսկել պահեստային տարածքի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ապրանքների ճիշտ դասավորվածությունը,
  • Հետևել անվտանգության նորմերի պահպանմանը և կիրառել բոլոր կանխարգելիչ միջոցառումները աշխատանքային գործընթացի անվտանգության ապահովման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ շինարարական և/կամ արտադրական ոլորտում պարտադիր է,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացություն,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և զգոնություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media