Պահեստապետ
Penotex LLC
Նկարագրություն
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է պահեստապետ՝ իր թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Ապրանքների ընդունման, հաշվառման, պատվերների հավաքման գործընթացի կազմակերպում և իրականացում,
- Ստացված ապրանքների քանակի, որակի, ապրանքային տեսքի և մակնշումների ստուգում,
- Պահեստում ապրանքների ճիշտ դասավորում,
- Պահեստային ապրանքների հաշվարկում և ստուգում,
- Ապրանքների ընդունման և հանձնման գործընթացների կազմակերպում, այդ թվում և փաստաթղթային,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարի,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի կառավարում,
- Ճկունություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ,
- Համեղ, անվճար սնունդ,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։