
Պահեստապետ
Yerevan Jewellery Factory
Նկարագրություն
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան փնտրում է Պահեստապետի, ով պատասխանատվություն է կրում պահեստի աշխատանքային գործընթացների բնականոն ընթացքի, աշխատակիցների պարտականությունների և տրված առաջադրանքների կոորդինացման համար։
Պարտականություններ
- Ընդունել և բաշխել ընկերություն ուղարկված ծանրոցները
- Պատրաստել պատվիրված ծանրոցները և ժամանակին կազմակերպել վերջինների լոգիստիկան
- Անընդհատ կապի մեջ լինել պահեստի աշխատանքներին անմիջական առնչություն ունեցող բաժինների աշխատակիցների հետ
- Հետևողական լինել պահեստի աշխատակիցների ամենօրյա աշխատանքին
- Պարբերաբար իրականացնել գույքագրում
- Պատրաստել հաշվետվություններ և տրամադրել ընկերության ղեկավար անձնակազմին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ռուսերենի լավ իմացություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր (պարտադիր է)
- MS Office փաթեթի իմացություն
- 1С-ի իմացությունը նախընտրելի է
- Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն աշխատելու ունակություն
- Արտադրական պրոցեսների վերաբերյալ գիտելիքներ
- Պահեստապետի, գանձապահի հաստիքում աշխատանքային փորձը ողջունելի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00
Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3 (Երևան տոնավաճառի տարածքում)
Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում նշելով «Պահեստապետ»։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։