Get our free app. It won't take up space on your device
Industry: Medical, Health
Deadline: 10/26/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Ավելի քան 25 տարի ՀՀ բժշկական և հարբժշկական հաստատություններին ժամանակակից սերնդի լավագույն սարքավորումներ մատակարարող «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը անընդհատ ընդլայնելով իր գործունեության շրջանակները համալրում է իր թիմը՝ աշխատանքի հրավիրելով պահեստապետի։

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում (էլ․փոստի և հեռախոսազանգերի միջոցով) և մշակում,
  • Պահեստ մուտքագրվող և ելքագրվող ապրանքների ճշգրիտ հաշվառում և դասավորվածության ապահովում՝ ըստ դրանց ներկայացված հատուկ պահպանման պայմանների պահանջների,
  • Ապրանքների պիտանելիության գնահատում (փաթեթավորման վնասվածքների առկայությունը, փաթեթների, պիտակների, ամբողջականությունը, պիտանելիության ժամկետները և այլն) և մատակարարված ապրանքին կից փաստաթղթերի ստուգում,
  • Հաշվապահության, վաճառքի և սպասարկման բաժնի հետ համագործակցություն
  • Պահեստում բարձման-բեռնաթափման աշխատանքների կազմակերպում/մասնակցում, տեխնիկական անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանում,
  • Պահեստի մնացորդի հաշվառում, գույքագրում, կառավարում,
  • Շարժի և հաշվարկների վերաբերյալ հաշվետվությունների կազմում, ներկայացում,
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է հարբժշկական),
  • Հաշվարկներ կատարելու, մնացորդային թվեր հաշվարկելու և վարելու ունակություն,
  • Տեխնիկական անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, MS Excel, Outlook),
  • Հայերեն,ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Պահեստապետի աշխատանքային փորձը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա, ժ 9։00-18։00։

Ընկերությունը իր աշխատակիցներին ապահովում է անվճար լանչով։

Spread the word! Share this job on social media