
Պահանջվում է ղեկավար ոսկերիչ (բրիգադային արտադրամասի ղեկավար)
Tzar Jewelry
Նկարագրություն
Ոսկյա զարդերի արտադրամասը փնտրում է փորձառու և կազմակերպված ղեկավար ոսկերիչ, ով կղեկավարի բրիգադային սկզբունքով աշխատող արտադրամասը՝ ապահովելով արտադրական գործընթացների արդյունավետությունը և բարձր որակը։
Պարտականություններ
-
Արտադրական բրիգադի աշխատանքների պլանավորում և կազմակերպում
-
Արտադրական գործընթացների վերահսկում և որակի ապահովում
-
Աշխատանքային առաջադրանքների բաշխում և կատարողականի վերահսկում
-
Աշխատանքային միջավայրի բարելավման առաջարկների ներկայացում
Պահանջներ
-
Մասնագիտական կրթություն կամ համապատասխան փորձ
-
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության ոլորտում
-
Ղեկավարելու և թիմում աշխատելու ունակություն
-
Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
-
Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր։ երկուշաբթիից- շաբաթ 10։00-ից 19։00
Tzar Jewelry-ին ոսկյա զարդերի դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություն է։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, նորաձև և բացառիկ զարդեր, որոնք մարմնավորում են վարպետությունը, նորարարությունն ու նրբաճաշակությունը։
Տարիների փորձի, բարձրակարգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր հաճախորդներին անզուգական որակ և բացառիկ դիզայն։ Մեր յուրաքանչյուր զարդ՝ լինի դա դասական, ավանդական, թե ժամանակակից ոճի, ստեղծվում է սիրով ու նվիրվածությամբ՝ դառնալով արժեքավոր ժառանգություն։
Ինչու ընտրել Tzar Jewelry-ում աշխատելը
• Մասնագիտական աճ և զարգացում – Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ։
• Բարձրորակ միջավայր – Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր գնահատում են նորարարությունը և ստեղծագործական մոտեցումը։
• Ժամանակակից տեխնոլոգիաներ – Աշխատում ենք ամենավերջին սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով արտադրության բարձր ստանդարտներ։
• Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ – Մենք կարևորում ենք համագործակցությունը, միմյանց աջակցելը և ստեղծում ենք դրական ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։
Եթե դուք սիրում եք ոսկերչության արվեստը, տիրապետում եք համապատասխան հմտությունների կամ ցանկանում եք սովորել այս ոլորտում, ապա Tzar Jewelry-ն ձեզ համար ճիշտ ընտրություն է։
Միացեք մեզ և դարձեք ոսկու ու արվեստի աշխարհում նոր գլուխգործոցներ ստեղծող թիմի անդամ։