Պաղպաղակի մասնագետի օգնական
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում պաղպաղակի մասնագետի օգնականի:
Եթե կարևորում ես թիմային աշխատանքը և նորը սովորելու, ստեղծելու ձգտում ունես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու մեր թիմին:
Պարտականություններ
- Օգնել պաղպաղակի մասնագետին պաղպաղակի պատրաստման ամբողջ գործընթացի ընթացքում,
- Սարքավորումների (պաստերիզատոր, սառեցնող սարքեր) ճիշտ օգտագործում և մաքրության ապահովում,
- Հիգիենայի և սննդի անվտանգության կանոնների պահպանում,
Պահանջներ
- Լավ գիտելիքներ սննդի տեխնոլոգիայից (հասկանալու համար, թե ինչպես են բաղադրիչները փոխազդում),
- Ստեղծագործ մտածողություն,
- Ուշադրություն մանրուքներին (ճշգրիտ չափումներ, ջերմաստիճանի վերահսկում),
- Ժամանակի կառավարում և կազմակերպվածություն, արագաշարժություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ֆիզիկական դիմացկունություն (երկար կանգնած աշխատանք, ծանր սարքերի հետ աշխատանք)
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա:
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։