Get our free app. It won't take up space on your device

Օրթոպեդիկ բժշկական պարագաների վաճառքի խորհրդատու

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Medical, Health
Deadline: 4/4/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: In shifts
Work experience: Not required, Junior
Job posting has expired

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն իր դեղատներում աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների, ովքեր զբաղվելու են օրթոպեդիկ բժշկական պարագաների խորհրդատվությամբ և վաճառքով:

Պարտականություններ

  • Սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
  • Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
  • Լսել հաճախորդներին ու տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
  • Հաճախորդներին առաջարկել նոր, միմյանց փոխարինող կամ համարժեք ապրանքներ,
  • Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
  • Օգնել հաճախորդներին գտնելու իրենց փնտրած ապրանքը,
  • Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է առողջապահության ոլորտում),
  • Ռուսերենի իմացություն,
  • Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու ունակություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Վաճառքի հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
  • Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

Spread the word! Share this job on social media