Օպերատոր-հեռախոսավար
Complex Supply LLC
Նկարագրություն
ԿՈՄՊԼԵԿՍ ՍՓԼԱՅ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ՕՊԵՐԱՏՈՐ-ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐԻ։
Ընկերության մասին տեղեկատվության համար այցելեք www.complex.am
Կոմպլեկս Սփլայ ընկերությունն զբաղվում է հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների համար ապրանքների վաճառքով։
Աշխատավայրը` Կոտայքի մարզ, գ. ԲԱԼԱՀՈՎԻՏ
Պարտականություններ
- Պատասխանում է հաճախորդների հեռախոսազանգերին,
- Ընդունում է հաճախորդների պատվերները,
- Տալիս է տեղեկատվություն ընկերության ապրանքատեսականու, գների, առաքման պայմանների մասին,
- Ապահովում է հաճախորդների շփման ժամանակ օպերատիվություն, ճշգրտություն և պատասխանատվություն,
- Հետևում է և արձագանքում ընկերության կայքէջում, հավելվածում, սոցիալական ցանցերի էջերում գրանցվող պատվերներին,
- Վարում է զանգերի և հաղորդագրությունների վերաբերյալ հաշվառում:
Պահանջներ
- Հայերենի գերազանց իմացություն,
- Օտար լեզվի իմացություն,
- Կապի միջոցներով և համակարգչով աշխատելու հմտություններ,
- Պատասխանատվություն,
- Հաճախորդների հետ շփման հմտություններ,
- Բարեկրթություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ՝ 9:00-18:00:
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։