
Օպերատոր-հեռախոսավար
Innwork
Նկարագրություն
<<ՊԱՐԿ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊ ընկերությունը փնտրում է պատասխանատու և բարեկիրթ օպերատորի, ով կապահովի մուտքային նամակների և հեռախոսազանգերի արդյունավետ կառավարում։
Պարտականություններ
- Պատասխանել ընկերության մուտքային հեռախոսազանգերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
- Ընդունել և մշակում կատարել էլ. նամակների հետ կապված հարցումների վերաբերյալ,
- Տեղեկատվություն փոխանցել համապատասխան բաժիններին,
- Կազմակերպել և պահպանել ներքին հաղորդակցությունը,
- Հաճախորդների հարցերին պատասխանել բարեհամբույր և պրոֆեսիոնալ ձևով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացություն,
- Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն (MS Word, Excel, էլ․ փոստ և այլն),
- Արագ կողմնորոշվելու և ճնշման տակ աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան, Ձորափ 70/3,
🕒 Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30 - 18:30։
Իննվորքը Հայաստանում ամենամեծ բիզնես կենտրոնների ցանցն է։ Ընկերությունը հիմնվել է 2019 թվականաին։ Մեզ վստահում են ՏՏ և ոչ միայն ՏՏ խոշորագույն ընկերություններ։ Մենք կարևորում ենք թիմային աշխատանքը, ճկունությունը և նպատակասլացությունը։