Get our free app. It won't take up space on your device

Օպերատոր / Հաճախորդների սպասարկման մասնագետ

Alour

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly starting from 180,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations
Deadline:
9/4/2026

Նկարագրություն

Alour ընկերությունը, փնտրում է պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցվող օպերատոր։ Աշխատակիցը կզբաղվի հաճախորդների զանգերի և հաղորդագրությունների սպասարկմամբ, պատվերների ընդունմամբ և մշակմամբ, ինչպես նաև առաքումների արդյունավետ կազմակերպմամբ՝ կազմելով առաքիչների օպտիմալ երթուղիները և համակարգելով պատվերների ժամանակին առաքումը։

Պարտականություններ

  • Ընդունել և մշակել մուտքային զանգերը։
  • Գրանցել և հաստատել պատվերները։
  • Պատասխանել հաճախորդների հաղորդագրություններին և նամակներին
  • Կազմել առաքիչների երթուղիները և համակարգել առաքումները
  • Վարել պատվերների հաշվառում և համագործակցել թիմի հետ

Պահանջներ

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացություն։
  • Գրագետ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ։
  • Համակարգչից և սոցիալական ցանցերից վստահ օգտվելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր։
  • Աշխատանքային ժամերը՝ 10:00 – 19:00,
  • Կայուն աշխատանք և ընկերական թիմ։
Company օverview
address
Address
Armenuhi Tigranyan street, 6/2 Arabkir district, Yerevan
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 550989

Մենք մասնագիտացած ենք բնական թթխմորով պատրաստված պրեմիում դասի հացերի արտադրության մեջ։ Օգտագործելով բարձրորակ հումք և ավանդական հացթխման տեխնոլոգիաներ՝ ստեղծում ենք բնական, համեղ և որակյալ հաց, որն առանձնանում է իր հարուստ համով, բույրով և թարմությամբ։ Մեր առաջնահերթությունը որակն է, բնականությունը և յուրաքանչյուր հաճախորդի վստահությունը։ Մենք հավատում ենք, որ իսկապես լավ հացը պետք է պատրաստվի սիրով, հոգատարությամբ և ամենաբարձր չափանիշներին համապատասխան։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media