
Օպերատոր / Գանձապահ
"Barsis" LLC
Նկարագրություն
«Նոր Տուն» խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում օպերատոր- գանձապահների:
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է, ժամերը՝ 9:30-19:00: Աշխատանքի վայրը՝ «Նոր Տուն» խանութ-սրահ ք. Էջմիածին, Վազգեն 1-ին փ., 34/1
Պարտականություններ
- Առաքվող պատվերների հավաքագրում և ընդունում
- Հաշիվ- ապրանքագրերի դուրս գրում
- Հաշվետվության կազմում
- Դրամարկղի կանխիկի ընդունման և հանձնման ձևերի կազմում և վերահսկում
- Վճարների ընդունում
- Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Համակարգչային հմտություններ
- 1 С ծրագրի իմացություն
- Ժամանակը տնտեսելու կարողություն
- Խնդիրները լուծելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ
- Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցների համար
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: