
Օպերատոր (դեղագետ/դեղագործի մասնագիտությամբ)
Տոնուս - Լես
Նկարագրություն
«Տոնուս-Լես » դեղագործական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում դեղագետ/դեղագործի մասնագիտությամբ օպերատորի:
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Իրականացնել պատվերների ընդունում և գրանցում,
- Պարբերաբար մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցման և վերապատրաստման դասընթացներին,
- Կազմել դեֆեկտուրաներ,
- Մածածախ առևտրի մոնիտորինգ:
Պահանջներ
- Բարձրագույն/թերի բարձրագույն դեղագետ/դեղագործի կրթություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
- Վերլուծական հմտություններ,
- Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
- Նոր տեխնոլոգիաներն ուսումնասիրելու և սովորելու պատրաստակամություն,
- Ինքնուրույն, ինչպես նաև թիմային աշխատելու ունակություն,
- Ինտերնետ ծառայությունների վերաբերյալ ներածական գիտելիքներ,
- Աշխատանքային փորձ նվազագույնը 1 տարի,
- Աշխատանքային փորձի առկայությունը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական:
«Տոնուս-Լես» Ընկերությունը ստեղծվել է 2000թ.՝ որպես դեղերի և բժշկական պարագաների մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն: Ընկերությունը հանդիսանում է մի շարք օտարերկրյա գործընկերների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում: “Տոնուս-Լես”-ը առաջին դեղագործական ընկերությունն է, որը 2009թ.-ին շահագործման հանձնեց GDP ստանդարտներին համապատասխան մի կառույց, որն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձրեց ընկերության աշխատակիցների գործունեությունը: ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ FDA Lab փորձարկման լաբորատորիայի միջազգային հավատարմագրման ոլորտը ընդգրկում է՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ և այլն) ոչ ալկոհոլային խմիչքներ (հյութեր) մեղր, միրգ բանջարեղեն սննդամթերքի, ջրի, հանքային ջրի մանրէաբանություն և ծանր մետաղներ ծխախոտ ANAB ANSI-ASQ National Accreditation Body (Certificate Valid To: 02/15/2017; Version No. 002 Issued: 02/12/2016):