Operations Manager(Օպերացիոն Մենեջեր)
Free Style Group
Նկարագրություն
Operations Manager-ը պատասխանատու է back-office թիմերի ամենօրյա օպերացիոն կառավարման, առաջադրանքների համակարգման և աշխատանքային հոսքերի արդյունավետ կազմակերպման համար։ Պաշտոնը ներառում է թիմերի կատարողականի վերահսկում, արտադրողականության վերլուծություն, կառավարչական հանդիպումների կազմակերպում, ինչպես նաև ներքին գործընթացների բարելավում և միջբաժնային համագործակցության զարգացում։
Պաշտոնը նաև ենթադրում է մասնակցություն կազմակերպության նախագծերին և դրանց առաջխաղացման գործընթացներին՝ ապահովելով արդյունավետ իրականացում և սահմանված ժամկետների պահպանում։
Պարտականություններ
-
Back-office թիմերի ամենօրյա օպերացիոն կառավարում
-
Առաջադրանքների սահմանում, բաշխում և վերահսկում (Asana կամ այլ համակարգերով)
-
Վերջնաժամկետների և կատարողականի մոնիթորինգ
-
Շաբաթական stand-up հանդիպումների անցկացում
-
Աշխատակիցների արտադրողականության հաշվարկ և վերլուծություն (ամսական երկու անգամ)
-
Ամսական կատարողականի գնահատման հանդիպումների կազմակերպում
-
Կառավարչական կանոնավոր հանդիպումների կազմակերպում և վարում
-
Ներքին գործընթացների օպտիմալացում և միջբաժնային հաղորդակցության բարելավում
-
Կազմակերպության նախագծերին մասնակցություն և դրանց առաջխաղացման աջակցություն
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն (բիզնես կառավարում, մենեջմենթ կամ հարակից ոլորտ)
-
2–4 տարվա փորձ օպերացիոն կառավարման կամ թիմերի համակարգման ոլորտում
-
Առաջադրանքների կառավարման համակարգերի (օր.՝ Asana) փորձ
-
Ուժեղ կազմակերպչական և վերլուծական հմտություններ
-
Թիմերի հետ աշխատանքի և հանդիպումների վարելու փորձ
-
Ժամկետների պահպանման բարձր պատասխանատվություն
-
Նախաձեռնողականություն և պրոցեսների բարելավման մտածողություն
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: