
Operations Manager
Coffeeshop Company Yerevan
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և արդյունքներին ուղղված Օպերացիոն Մենեջերի, ով կվարի ընկերության առօրյա գործառույթները և կապահովի օպերացիոն արդյունավետությունը բոլոր մասնաճյուղերում։ Իդեալական թեկնածուն պետք է ունենա առաջնորդության, կազմակերպչական և խնդիրներ լուծելու հմտություններ՝ ապահովելով բարձրորակ աշխատանք և մշտապես բարելավելով համակարգերն ու աշխատանքային հոսքերը։
Գլխավոր պարտականություններ
- Վարել ընկերության առօրյա օպերացիոն գործընթացները,
- Հսկել սպասարկման որակը, մաքրությունը և ընկերության ստանդարտներին համապատասխանությունը,
- Վերլուծել օպերացիոն տվյալները և ցուցանիշները՝ բարելավման ուղիներ գտնելու համար,
- Կազմակերպել անձնակազմի գրաֆիկը, հետևել արդյունավետությանը,
- Համագործակցել HR բաժնի հետ՝ հավաքագրման, վերապատրաստման և թիմի զարգացման հարցերում,
- Կատարել և բարելավել ներքին ընթացակարգերը, քաղաքականությունները և ստանդարտները,
- Լուծել հաճախորդների բողոքները և ապահովել բարձր սպասարկման մակարդակ,
- Համագործակցել մատակարարների, գործընկերների և մյուս բաժինների հետ,
- Կառավարել բյուջեն և վերահսկել ծախսերը։
Պահանջներ
- Նմանատիպ դիրքում (Operations Manager կամ այլ մենեջերական պաշտոն) աշխատանքի փորձ,
- Ուժեղ առաջնորդական և թիմի կառավարման հմտություններ,
- Բարձր հաղորդակցման և մարդկանց հետ աշխատելու կարողություն,
- Շատ առաջադրանքների միաժամանակ կատարելու և ճնշման տակ աշխատելու ունակություն,
- Վերլուծական մտածողություն և պրոբլեմ լուծելու ունակություն,
- MS Office ծրագրերի (հատկապես Excel) և POS համակարգերի իմացություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Ցանկալի որակավորումներ
- Բիզնեսի կառավարման կամ համապատասխան մասնագիտությամբ բակալավրի աստիճան,
- Սննդի, հյուրընկալության կամ մանրածախ ոլորտում աշխատանքային փորձ,
- Տիրապետում ՀՀ աշխատանքային օրենսգրքին։
Եթե Դուք ունեք նախաձեռնողական մտածելակերպ և ձգտում եք օպերացիոն կատարելության ու թիմային աճի, ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր թիմում։
📩 Դիմեք հիմա և դարձեք մեր աճող ընկերության մի մասը: