Get our free app. It won't take up space on your device

Օպերացիոն Տնօրեն

Haysell

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Executive, Upper Management
Deadline:
11/12/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում օպերացիոն տնօրենի։ Եթե դու սիրում ես ոչ միայն ղեկավարել, այլ նաև կառուցել համակարգեր, բարելավել գործընթացներ և արդյունքը դարձնել չափելի, այս հնարավորությունը կարող է հենց քեզ համար լինել։

Պարտականություններ

  • Կառավարել և համակարգել ընկերության առօրյա օպերացիոն գործունեությունը
  • Մշակել և ներդնել արդյունավետ բիզնես գործընթացներ և ընթացակարգեր
  • Վերահսկել տարբեր բաժինների միջև արդյունավետ համագործակցությունը
  • Սահմանել և հետևել օպերացիոն KPI-ներին ու կատարողական ցուցանիշներին
  • Բացահայտել գործընթացների խնդիրներն ու առաջարկել դրանց օպտիմալացման լուծումներ
  • Կառավարել ռեսուրսների արդյունավետ բաշխումը
  • Մասնակցել ընկերության ռազմավարական նպատակների ձևավորմանն ու իրականացմանը
  • Կառուցել հաշվետվողականության և վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ
  • Վերլուծել օպերացիոն արդյունքները և ներկայացնել բարելավման առաջարկներ ղեկավարությանը

Պահանջներ

  • Առնվազն 3-5 տարվա ղեկավարի փորձ օպերացիոն կառավարման կամ հարակից ոլորտում
  • Մեծ թիմերի և մի քանի ֆունկցիոնալ ուղղությունների կառավարման փորձ
  • Բիզնես գործընթացների կառուցման և օպտիմալացման փորձ
  • Ուժեղ վերլուծական և համակարգային մտածողություն
  • Բարձր կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
  • Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու կարողություն

Մենք առաջարկում ենք՝

  • Առողջական ապահովագրություն (պետական)
  • Ծննդյան Day Off
  • Ղեկավարական և ազդեցիկ դեր արագ զարգացող ընկերությունում
  • Մասնագիտական և կարիերային զարգացման հնարավորություն
  • Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և կարողությունների

Հավելյալ նշումներ

  • Աշխատավայր՝ Կենտրոն, Չարենցի փողոց

  • Աշխատանքային ժամեր ՝ 10։00-19։00

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա

Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ձեր ինքնակենսագրականն ուղարկել նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Company օverview
address
Address
Չարենց 113/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 94 535574

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media