Օպերացիոն մենեջեր
Z&A
Նկարագրություն
Z&A ընկերությունը փնտրում է ակտիվ և մոտիվացված օպերացիոն մենեջեր իր թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- էլեկտրոնային վաճառքների ձևակերպում,
- կայքի տեսականու թարմացում,
- կապ հաճախորդների հետ՝ առաքումները կազմակերպելու նպատակով,
- հաճախորդների անհատական զեղչերի կիրառում՝ ըստ համապատասխան հարցման,
- կապ IT մասնագետի հետ, ծագած տեխնիկական խափանումները լուծելու նպատակով,
- ամենամսյա կապ հաշվապահության հետ, ծագած ընթացիկ հարցերին պատասխանելու նպատակով,
- ընկերության գործընկեր բրենդերի հաշիվների վճարման ներկայացում՝ ըստ սահմանված ժամկետների,
- սպասվող տեսականիների համար ընկերության ստանդարտներին համապատասխան ֆայլերի կազմում, ստուգում և 1C մուտքագրում,
- տեսականու գների հաշվարկում՝ անմիջական ղեկավարի հսկողությամբ,
- հարթակում գործընկեր բրենդի ներկայացված տեսականու համար համապատասխան կոնտենտի կազմում, մնացորդային քանակների ընթացիկ ստուգում և ուղղում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
- 1C ծրագրի իմացություն, E-invoicing ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS office ծրագրային փաթեթի լավ իմացություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: