Get our free app. It won't take up space on your device

Օպերացիոն ղեկավար (ռեստորանների ցանց)

Tumanyan Shaurma

Location: Yerevan
Salary:
Monthly 400,000-500,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Restaurants, Food Services
Deadline:
8/21/2026

Description

Աշխատանքի ենք հրավիրում ռեստորանային ոլորտում փորձ ունեցող օպերացիոն ղեկավարի, ով պատասխանատու կլինի իրեն ամրագրված մասնաճյուղերի օպերացիոն կառավարման, թիմերի արդյունավետ աշխատանքի կազմակերպման և սահմանված ստանդարտների պահպանման համար։

Responsibilities

  • Կազմակերպել և վերահսկել իրեն ամրագրված սննդի կետերի ամենօրյա աշխատանքը։
  • Ապահովել սպասարկման, արտադրության, սննդի անվտանգության և հիգիենայի ստանդարտների պահպանումը։
  • Վերլուծել գործունեության ցուցանիշները, բացահայտել խնդիրները և առաջարկել արդյունավետ լուծումներ։
  • Վերահսկել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը, մասնակցել գրաֆիկների կազմմանն ու օպտիմալացմանը, կազմակերպել անհրաժեշտ տեղափոխությունները։
  • Ապահովել աշխատակիցների ադապտացիայի և ուսուցման գործընթացների արդյունավետ իրականացումը՝ համագործակցելով Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հետ։
  • Համակարգել համագործակցությունը ֆինանսական, մատակարարման, արտադրության և այլ ստորաբաժանումների հետ։
  • Կատարել պարբերական այցեր մասնաճյուղեր, վերահսկել սահմանված գործընթացների և ստանդարտների իրականացումը։
  • Մասնակցել օպերացիոն գործընթացների բարելավման, ռազմավարական քննարկումների և կառավարման որոշումների մշակմանը։
  • Տնօրինությանը ներկայացնել գործունեության վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։

Requirements

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում)։
  • Առնվազն 2–3 տարվա ղեկավարի աշխատանքային փորձ սպասարկման կամ ռեստորանային ոլորտում։
  • Ցանցային կազմակերպություններում աշխատելու և բազմաբաժին գործունեություն համակարգելու փորձ։
  • Սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի իմացություն։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Ղեկավարման և առաջնորդության հմտություններ։
  • Պլանավորման և կազմակերպչական կարողություններ։
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու ունակություն։
  • Խնդիրների արագ գնահատման և արդյունավետ լուծումների առաջարկման կարողություն։
  • Հաղորդակցման, բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման հմտություններ։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։

Additional Notes

Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1

Company օverview
address
Address
Քըրք Քըրքորյան 1/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media